ՊԵԿ-ը տեղեկացնում է` հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով14 դեկտեմբերի 2011 - 18:40 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի հունվարի 1-ից 2011թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Դրա հետ կապված այնհրաժեշտ է, հայտնում է ՊԵԿ մամլո ծառայությունը: . Այն ԱԱՀ վճարողները, որոնք դեռևս չունեն էլեկտրոնային ստորագրություն պարտավոր են հաշվետվություն ստորագրելու իրավասություն ունեցող անձի (անձանց) համար ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն, հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր և գրանցել լիազորված անձին (անձանց)` 2012թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: 2012թ. հունվարի 1-ից օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում վարվելու է ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման համակարգ` ռեգիստր: Ավելացված արժեքի հարկ վճարողը դուրսգրվող հարկային հաշվում պարտադիր պետք է լրացնի ավելացված արժեքի հարկ վճարողի իր հաշվառման համարը: Հարկային հաշիվները էլեկտրոնային եղանակով դուրս գրող անձինք պետք է 2011թ. դեկտեմբերի 25-ից հետո հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքից (www.taxservice.am) ներբեռնեն հարկային հաշիվների դուրսգրման «Ի-ինվոյսինգ» («e-Invoicing») ծրագրի նորացված տարբերակը, որը հնարավորություն է տալիս ԱԱՀ վճարողներին հարկային հաշիվներում լրացնել նաև իրենց ԱԱՀ վճարողների հաշվառման համարները: Հարկային մարմնից ձեռքբերված ձևերով հարկային հաշիվներ (թղթային տարբերակով) դուրս գրող անձինք պետք է 2011թ. դեկտեմբերի 25-ից հետո հարկային մարմնից ձեռքբերեն հարկային հաշիվների այնպիսի ձևեր, որոնցում լրացվում է նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը: Հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման համարների կիրառման հետ կապված ծագող հարցերով կարող եք դիմել հարկ վճարողների սպասարկման կամ հարկ վճարողների հեռախոսազանգերի կենտրոններին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |