Իրան.Թեհրանը չի պատրաստվում պաշտպանել Օրմուզի նեղուցը![]() 15 դեկտեմբերի 2011 - 09:55 AMT PanARMENIAN.Net - Թեհրանը մտադիր չէ շրջափակել Օրմուզի նեղուցը, որը միացնում է հարավային Իրանը Պարսից և Օսմանյան ծոցերի հետ: Օրմուզի նեղուցով են իրականացվում համաշխարհային նավթի բեռնափոխադրումների 40%, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը: «Ինչպես մենք բազմիցս նշել ենք, Իրանը համոզված է, որ մերձավորարևելյան շրջանը խաղաղ է և կայուն, ուստի Օրմուզի նեղուցի շրջափակումը չկա Իրանի օրակարգում,-Մեհմանպարաստին մեջբերում է gazeta.ru: Ընդ որում, Մեհմանփարաստն ընդգծել է, որ առանձին մարդկանց կարծիքները, այդ թվում նաև իրանական խորհրդարանի անդամների, չեն ներկայացնում Իրանի պաշտոնական դիրքորոշումը: Ավելի վաղ, Իրանի Ազգային անվտանգության և միջազգային հարաբերությունների վարչության անդամ Պարվիզ Սորուրին հայտարարել է, որ Իրանը Օրմուզի նեղուցում շուտով կանցկացնի ռազմական վարժանքներ, որոնց նպատակն է լինելու մշակել նեղուցի շրջափակման մշակումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |