Անգելա Մերկել. Մեծ Բրիտանիան մնում է Եվրամիության առանցքային գործընկերը

Անգելա Մերկել. Մեծ Բրիտանիան մնում է Եվրամիության առանցքային գործընկերը

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով գերմանական խորհրդարանականների առջև` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Բրիտանիան մնում է Եվրամիության առանցքային գործընկերը, չնայած ԵՄ նոր պայմանագիրը չստորագրելու մասին Լոնդոնի որոշմանը:

Մերկելը հայտնել է, որ շատ է «ցավում այն առիթով, որ Դևիդ Քեմերոնը չկարողացավ միանալ մեզ նոր հարկային միության ճանապարհին», հաղորդում է BBC-ն:

Անցյալ շաբաթ Եվրամիության լիսաբոնյան պայմանագրի բարեփոխման հարցի շուրջ ԵՄ երկրների ղեկավարների գագաթաժողովում Մեծ Բրիտանիան խիստ դիրքորոշում զբաղեցրեց և վետո դրեց բարեփոխումների վրա: Արդյունքում ԵՄ մնացած երկրները ստիպված էին նոր պայմանագրի կնքման ուղիներ փնտրել` շրջանցելով Մեծ Բրիտանիան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---