Վենետիկում բացվել է «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսը![]() 15 դեկտեմբերի 2011 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Այսօր Վենետիկի «Կոռեր» թանգարանում բացվել է «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսը` նվիրված հայ գրատպության 500-ամյակին: Բացմանը ներկա էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև իտալական իշխանությունների ներկայացուցիչներ: Բացման ժամանակ հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել ցուցահանդեսի կազմակերպմանը, այդ թվում՝ Իտալիայի Հանրապետության իշխանություններին, Վենետիկի տեղական իշխանությունների ղեկավարներին, բոլոր պետական պաշտոնյաներին և դիվանագիտական աշխատողներին, ցուցադրված մասունքները սրբորեն պահպանողներին և, իհարկե, աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկին՝ «Կոռեր» թանգարանին, այս մեծ և կարևոր գործն իրականացնելու համար: Ցուցահանդեսից հետո նախագահն այցելել է Վենետիկի Սան Մարկո տաճար, ունկնդրել հայ հոգևոր երաժշտության համերգ: Ավելի ուշ Վենետիկի «Կոռեր» թանգարանի «Նապոլեոն» դահլիճում նախագահ Սերժ Սարգսյանի անունից կտրվի պաշտոնական ընթրիք, որին կմասնակցեն «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |