Հայաստանը մտադիր է արդեն 2020թ. արտահանման ծավալները հասնցել 3 մլրդ դոլարի![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 15-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը: Այդ մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, հավելելով, որ այդ հիմնարար փաստաթուղթը թույլ կտա մինչ 2020թ. հստակ նախանշել հանրապետության արտահանման ներուժի զարգացման ուղին: «Ռազմավարության մեջ ամրագրված են այն նպատակներն ու խնդիրները, որոնց միջոցով կիրականացվի ծրագիրը, կհստակեցվեն այն իրատեսական արդյունքները, որոնք մենք ակնկալում ենք ծրագրի իրագործման ավարտին»,-ասել է նա: Մասնավորապես, ըստ նախարարի, մինչ 2015թ. նախատեսվում է կրկնպատկել արտահանման ծավալները, իսկ արդեն 2020թ. հասնցել 3 մլրդ դոլարի: Այդ ծրագրի իրագործման շրջանակներում կստեղծվի Խորհուրդ, որը կգլխավորի վարչապետը:Կլինեն Խորհուրդներ նաև էկոնոմիկայի առանձին ճյուղերի համար և «այդ գործընթացներն արդեն մեկնարկել են»: Նա հավելել է, որ ծրագիրն արդեն քննարկվել է միջազգային կառույցների հետ, այն համապատասխանում է այժմ էկոնոմիկայում առկա խնդիրների լուծմանը ներկայացվող պահանջներին: Վարչապետը կարևորեց, որ Խորհրդում ռոտացիոն կարգով ներկայացվի մասնավոր հատվածը ի դեմս ասոցիացիաների, դոնորների, փորձագետների: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |