Երևանի «Ատլաս» թռչնաբուծարանը մտադիր է 1.5 ամսվա ընթացքում ճտերի արտադրությունը հասցնել 150 հազարի![]() 15 դեկտեմբերի 2011 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 15 նիստում թույլատրել է հետաձգել ներդրումային «ԱՏԼԱՍ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՓԲ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով: Ինչպես հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, սա հերթական՝ 21-րդ ներդրումային ծրագիրն է, որին աջակցում է կառավարությունը: Նրա խոսքով, ընկերությունը մտադիր է ներդնել մոտավորապես 850 մլն դրամ, որոնցից 340 մլն՝ անհրաժեշտ սարքավորումների ներկրման համար: «ԱՏԼԱՍ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՓԲ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում` ք. Երևան, Նուբարաշեն համայնքում նախատեսում է հիմնել մսատու հավերի աճեցման և մորթման, ինչպես նաև կերի պատրաստման արտադրամաս: Ընկերությունը նախատեսում է սկզբնական ժամանակահատվածում առկա 13 գոմերից օգտագործել միայն 5, որի միջոցով հնարավոր կլինի աճեցնել մոտ 150 հազար ճուտ 1.5 ամսում: Այս առնչությամբ նախարարը հավելել է, որ ընդհանուր առմամբ, վերջին մեկուկես տարվա ընթացքում ներդրումների ընդհանուր ծավալը համարժեք ծրագրերում, որոնց աջակցում է կառավարությունը, կկազմի 82.4 մլրդ դրամ, ընդ որում, ստեղծվելու են մոտավորապես 2000-ից ավելի նոր աշխատատեղեր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |