Չարլզ Լոնսդեյլը շնորհակալություն է հայտնել Արթուր Բաղդասարյանին արդյունավետ համագործակցության համար![]() 15 դեկտեմբերի 2011 - 15:45 AMT PanARMENIAN.Net - ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում: Արթուր Բաղդասարյանը կարևորել է դեսպանի ներդրումը հայ-բրիտանական, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում և մաղթել է նորանոր հաջողություններ և կարիերայի հետագա առաջընթաց: Պարոն Լոնսդեյլը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում ջերմ և բարեկամական մթնոլորտում ծավալված արդյունավետ համագործակցության համար և նշել, որ Հայաստանում իր գործունեության չորս տարիները եղել են հետաքրքիր և նշանավորվել են ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների կայուն զարգացմամբ, հայտնում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |