Վլադիմիր Պուտինը հուսով է, որ ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանն առաջիկայում կանցնեն միասնական արժույթի![]() 15 դեկտեմբերի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Վլադիմիր Պուտինը հուսով է, որ ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանը առաջիկայում կանցնեն միասնական արժույթի: Նոյեմբերին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նուրսուլթան Նազարբաևը հռչակագիր են ստորագրել եվրասիական տնտեսական ինտեգրման մասին՝ «ճանապարհային քարտեզը», որի վերջնական նպատական է միասնական Եվրասիական տնտեսական միության ստեղծումը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Եվրասիական միության գաղափարը 1994թ. առաջարկեց Ղազախստանի նախագահը: 2011թ. հոկտեմբերին իր հոդվածում Պուտինը գրեց, որ Եվրասիական միության ձևավորման համար հիմք կծառայեն ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությունն ու Միասնական տնտեսական տարածքը: «Մենք դեռ չենք հասել ինտեգրման նման մակարդակի, սակայն մենք խոսում ենք հնարավոր ապագայի մասին: Ես կարծում եմ, որ որոշ չափով բանակցությունների արդյունքում մենք կհասնենք նաև ընդհանուր արժույթի»,-ասել է ՌԴ վարչապետը՝ պատասխանելով ռուսաստանցիների հարցերին «Խոսակցություն Վլադիմիր Պուտինի հետ. շարունակութուն» ծրագրի ուղիղ եթերում: Ըստ Պուտինի, «ընդհանուր առմամբ մենք լրջորեն ենք առաջ գնացել. և Մաքսային միությունը, և միասնական տնտեսական տարածքը դա բոլորովին այլ դասի ինտեգրացիոն միովորումներ են, միանգամայն այլ խորության»: «Դա իրական ինտեգրացիա է: Դա ԽՍՀՄ վերականգնում չէ, այդ պետությունները լիովին կպահպանեն անկախությունը և միաժամանակ դա թույլ կտա ապահովել ավելի բարձր կենսամակարդակ մեր քաղաքացիների համար»,-ասել է Պուտինը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |