Թուրք գործարարներ. Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումը Ֆրանսիայի ԱԺ կողմից կվնասի ԵՄ տնտեսությանը![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի Առևտրային պալատի և ձեռներեցների միությունները և Գործարարների ասոցիացիան հանդես են եկել Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի վերաբերող հայտարարությամբ, գրում են թուրքական ԶԼՄ-ները: Համաձայն հայտարարության, առհասարակ տվյալ օրեքի նախագծի ընդունումը վնաս կհասցնի ԵՄ, հաշվի առնելով այսօրվա տնտեսական իրավիճակը: «Քաղաքական մեծ ձևափոխությունների ժամանակահատվածում ԵՄ կարևորագույն գործընկեր կարող է դառնալ Թուրքիան»,- հայտարարել են նրանք: Ընդ որում, նրանք նաև նշել են, որ նախագծի ընդունումը Թուրքիայի պատմության ամենացավալի էջերից մեկը կդառնա: Դեկտեմբերի 22 Ֆրանսիայի խորհրդարանը կքվեարկի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, որի հեղինակն է ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բոյերը: Դեկտեմբերի 7 Ֆրանսիայի ԱԺ Իրավական հարցերով կոմիտեն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը: Հայոց ցեղասպանության հերքման օրինագիծը ենթադրում է մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |