Վլադիմիր Պուտինն առաջարկել է խստացնել եկվորների գրանցման կարգը![]() 15 դեկտեմբերի 2011 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Վլադիմիր Պուտինն առաջարկել է խստացնել ժամանողների գրանցման կարգը և քրեական պատասխանատվություն սահմանել միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: Ինչպես վարչապետն է հայտարարել «Ռոսսիա-1» հեռուստաալիքի ուղիղ եթերում, խստացումը կվերաբերի ինչպես ժամանողներին, այնպես էլ նրանց, ովքեր,ասենք, «10 քառակուսի մետրանոց բնակարանը վարձով է տալիս 20-30 և ավելի մարդու»: «Իմ կարծիքով, ոչ մի սարսափելի բան չկա նրանում, եթե մենք խստացնենք գրանցման կանոնները,-հայտարարել է Պուտինը,-Մենք նոր բան չենք հորինի՝ գրանցման կարգը կխստացվի ընդհուպ քրեական պատասխանատվությունը»: Բացի այդ, վարչապետը չի բացառել, որ Ռուսաստանում կվերաբացվի ազգությունների գծով նախարարությունը: «Մեր երկրի պայմաներում, այսօրվա համակարգը ակնհայտորեն չի համապատասխանում առկա պահանջներին,- հայտարարել է Պուտինը:- Մենք անպայման կմտածենք այդ հարցի շուրջ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |