Իրանցի պատգամավոր. Իրանը մտադիր է կառուցել նոր ԱԷԿ՝ Սպահանից ոչ հեռու15 դեկտեմբերի 2011 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Իրանը Շահրեզաքաղաքում, որը գտնվում է Սպահանի մոտակայքում, սկսել է նոր ատոմակայանի կառուցումը: Այդ մասին լրագրողներին է հայտնել իրանական խորհրդարանի պատգամավոր Ավազ Հեյդարպուրը, փոխանցում է MIGnews-ը: «Երկրի կառավարությունը զբաղվում է այդ օբյեկտի կառուցման համար հողերի ձեռքբերմամբ, որը պատրաստ կլինի ամենաշատը երեք տարուց»,- ընդգծել է պատգամավորը: Նոր օբյեկտը կմտնի միասնական էներգահամակարգի մեջ, որն այսօրվա դրությամբ ներառում է Թեհրանի Ատոմային հետազոտությունների կենտրոնը և Բուշերի ատոմակայանը: Սեպտեմբերի 12 կայացել է Բուշերի ԱԷԿ-ի պաշտոնական գործարկումը: Պաշտոնական արարողությանը ներկա էին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն և «Ռոսատոմի» տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, ով հաղորդել է, որ կայանը գտնվելու է ռուս մասնագետների ուշադրության կենտրոնում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |