Բարոնուհի Քերոլայն Քոքսը նպաստում է ներդրումների հոսքին Ասիայից դեպի Հայաստան![]() ![]() PanARMENIAN.Net - Ճանաչողական այցով Հայաստանում է գտնվում Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը որին ուղեկցում են նրա բարեկամները՝ Հոնկոնգի գործարարների և ընկերությունների համաշխարհային խմբի նախագահ Ջոնի Հոնն ու փոխնախագահ Քիթ Բենեթը: «Որպես Հայաստանի բարեկամ ես բերել եմ Հոնկոնգի գործարարներին՝ ներկայացնելու համար Հայաստանի հսկայական ներդրումային ներուժը»,-դեկտեմբերի 15-ին Երևանում ասել է բարոնուհին՝ հավելելով, որ շատ ուրախ է վերադառնալ այն երկիր, որը շատ է սիրում: Ըստ նրա, սա ճանաչողական այց է, որը թույլ կտա պարզել այն ոլորտները, որտեղ հնարավոր կլինի ներդրումներ ներգրավել Ասիայից: Բարոնուհու բարեկամներից ոմանք մտադիր են նաև բարեգործական ծրագրեր իրականացնել Հայաստանում: Ինչպես ասել է Քերոլայն Քոքսը, հյուրերն արդեն հանդիպել են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ: «Դա շատ լավ այց էր, որը սկիզբ կհանդիսանա նրա համար, որ Ասիայից ներդրումների հոսք սկսվի դեպի Հայաստան»,-ասել է նա: Իր հերթին Արդյունաբերողների ու գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտնեց, որն հյուրերին առաջին հերթին հետաքրքրեց հաղորդակցությունների ոլորտը, բանկային հատվածն ու լեռնահանքային արդյունաբերությունը: Նա հույս հայտնեց, որ օտարերկրացի ներդրողները կհետաքրքրվեն կոնկրետ ծրագրերվ, ինչը թույլ կտա ակտիվացնել տնտեսական աճը Հայաստանում: Ինչ վերաբերում է Ջոնի Հոնին, ապա նա գտնում է, որ դեռևս անբավարար է չինական ներդրումների ծավալը Հայաստանում: « Ես մտադիր եմ շատ լավ ներդրումային հնարավարություններ գտնել Հայաստանում»,-ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |