Գործարկվել է Օձունի եկեղեցու վերածննդի հիմնադրամի կայքը

Գործարկվել է Օձունի եկեղեցու վերածննդի հիմնադրամի կայքը

PanARMENIAN.Net - Գործարկվել է armatner.am՝ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի կայքը: Կայքում առկա է եռալեզու տեղեկատվություն հիմնադրամի ծրագրերի մասին, մասնավորապես շեշտը դրված է հայկական հնադարյան գլուխգործոցներից Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերածննդի վրա։

Կայքում առանձին բաժիններով ներկայացված են հիմնադրամի նպատակներն ու խնդիրները, ֆինանսական հաշվետվությունները, գործընկերների հետ կնքված հուշագրերն ու համաձայնագրերը, վավերագրական ֆիլմեր Օձուն գյուղի և այնտեղ գտնվող սրբատեղիի վերաբերյալ

«Հաշվեհամարներ» բաժնում առկա տեղեկատվությունը նրանց համար է, ովքեր պատրաստակամություն կհայտնեն նյութապես սատարել Օձունի եկեղեցու վերականգմանը: Այսօր արդեն բարերարների ցանկում տասից ավելի Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների անուններ կան:

Առաջիկայում կայքում տեղադրվելու են տեղեկություններ նաև Օձունի եկեղեցու վերականգնումն իրականացնող շինարարական կազմակերպությունն ընտրելու մրցույթի մասին։ Ապա փուլ առ փուլ տեղեկություններ կտրամադրվեն բուն աշխատանքների վերաբերյալ, որոնք կտևեն մոտ 3 տարի:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները կպատմեն կայքի այցելուներին հայ ժողովրդի կյանքում Օձունի եկեղեցու ունեցած դերի մասին:

Նախատեսվում է, որ հիմնադրամի աշխատանքի հաջորդ փուլը կլինի հանրապետության տարածքում պատմական հուշարձաններից այնպիսի մեկի վերականգնումը, որը կապված է Հայաստանի և Ռուսաստանի համատեղ պատմության հետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---