Թուրքական բանակի զինվորին սպանել են հայ լինելու համար, վստահ են զոհվածի ծնողները

Թուրքական բանակի զինվորին սպանել են հայ լինելու համար, վստահ են զոհվածի ծնողները

PanARMENIAN.Net - Թուրքական բանակի զինվոր Սևակ Բալիկչիին սպանել են հայ լինելու համար: Այդ մասին թուրքական «Միլիեթին» տված հարցազրույցում հայտարարել են զոհվածի ծնողները: «Մեր որդու սպանության պահից արդեն 7,5 ամիս է անցել, սակայն մեր շատ հարցեր դեռ անպատասխան են»,-հայտարարել են Սևակ Բալիկչիի ծնողները:

2011թ. ապրիլի 24-ին թուրքական Բատման գավառում Սևակ Բալիկչին սպանվեց մեկ այլ զինծառայող՝ Կվանչեմ Աղաօղլուի կողմից:

Ռազմական դատախազությունը փաստաթղթեր նախապատրաստեց անզգուշությամբ սպանության վերաբերյալ, իսկ դատարանն առաջին իսկ նիստում ազատ արձակեց Աղաօղլուին:

Սակայն, Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան զինվորական պաշտոնյան հայտարարեց, որ Սևակի սպանությունից հետո ականատես զինվորներից մեկը մոտեցել է իրեն ու ասել, որ Աղաօղլուն ասել էր Սևակին, որ սպանելու է նրան: Մյուս զինծառայողները հերքեւմ են այդ տեղեկությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---