Եվրախորհրդարանը կոչ է արել Բաքվին հավատարիմ լինել մարդու իրավունքների կոնվենցիաների սկզբունքներին![]() 16 դեկտեմբերի 2011 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել ադրբեջանցի լրագրող Ռաֆիկ Թաղիի սպանության վերաբերյալ: Մասնավորապես, ըստ բանաձևի, Եվրախորհրդարանի ներկայացուցիչները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին համապատասխան քննություն անցկացնել, «ինչը չի արվել»: Բացի այդ, նշելով քաղբանտարկյալների առկայությունն Ադրբեջանում, եվրախորհրդարանականները խորհուրդ են տվել պաշտոնական Բաքվին հավատարիմ լինել մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների սկզբունքներին, որոնց նա միացել է: «Մենք կոչ ենք անում պաշտոնապես դատապարտել լրագրողի սպանությունը և քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար խոսքի ազատությունը երկրում»,-ասվում է բանաձևում: Ադրբեջանցի լրագրող Ռաֆիկ Թաղին սպանվել է 2011թ. նոյեմբերի 23-ին: 2007թ. Թաղին դատապարտվել էր Ադրբեջանի եվրաինտեգրմանը խոչընդոտող իսլամական արժեքների մասին հոդվածի համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |