«Հայփոստում» կկիրառվի աշխատանքի ֆրանսիական և իտալական փորձը![]() 16 դեկտեմբերի 2011 - 17:12 AMT PanARMENIAN.Net - «Հայփոստ» ՓԲԸ երկարաժամկետ ծրագրի մեջ մտնում է ոչ միայն փոստային բաժանմունքների վերանորոգումը, այլև ազգային փոստային օպերատորի աշխատանքի էության փոփոխությունը: Այդ մասին դեկտեմբերի 16-ին Հայաստանի Սյունիքի մարզում հայտնել է Haypost Trust Management ընկերության տնօրեն Խուան Պաբլո Գեչիչյանը: «Մենք ուզում ենք, որպեսզի նամակներն ու ծանրոցները արագ առաքվեն հանրապետության ցանկացած կետ»,- ընդգծել է նա: Այս կապակցությամբ նա նշել է, որ բացի փոստային ծառայությունների մատուցումից «Հայփոստի» աշխատանքի մեջ մտնում է նաև այլ ծառայությունների ավելացումը, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը հանրապետության հարավային մարզից: Ինչպես հաղորդել է Խուան Պաբլո Գեչիչյանը, նախօրեին կայացավ հանդիպումը «La Poste» ֆրանսիական ազգային օպերատորի միջազգային կապերի գծով տնօրեն Ժան Պոլ Ֆորսեվիլի հետ, կնքվեց համագործակցության մասին պայմանագիր: Այդ պայմանագրի համաձայն, 2012թ. հունվարի 1-ից ֆրանսիական փոստային օպերատորի մենեջերները կուսուցանեն տեղական մասնագետներին, թե ինչպես բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը: Haypost Trust Management ընկերության տնօրենը հաղորդել է նաև, որ «La Poste» 15 մասնագետներ արդեն այցելել են Հայաստան և ծանոթացել երկրի փոստային ոլորտում առկա իրադրությանը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի արդիականացված փոստային բաժանմունքներում ֆինանսական ծառայությունների ներդրմանը, ապա այդ ուղղությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել իտալական ազգային օպերատոր Poste Italiane-ի հետ, որն այդ ուղղության առաջատարներից է: «Մենք ուզում ենք, որպեսզի մեր քաղաքներում և գյուղերում բարձրորակ ծառայություններ մատուցվեն»,- ընդգծել է Խուան Պաբլո Գեչիչյանը: Այս կապակցությամբ նա նշել է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն վերլուծության և պլանավորման փուլից անցնում է նախատեսված ծրագրերի իրականացման փուլ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |