Թուրքիան հիշեցրել է Ադրբեջանին, որ սատարում է ղարաբաղյան հակամարտության հարցում![]() 16 դեկտեմբերի 2011 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան միշտ կսատարի Ադրբեջանի դիրքորոշմանը ղարաբաղյան կարգավորման հարցում, Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլիջը: «Քանի որ մենք արդարության կողմնակիցներ ենք»,-հավելել է նա: Ըստ դեսպանի, Թուրքիան պատրաստ է բացել սահմանը Հայաստանի հետ, սակայն դրա համար հարկավոր է կատարել հայտնի պայմանները: «Եթե այդ պայմանները չկատարվեն, խոսք չի կարող լինել հարաբերություններ հաստատելու մասին»,-ասել է Քըլիջը: Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ չի բացի սահմանը Հայաստանի հետ, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |