Դրամական փոխանցումները Ռուսաստանից ավելի արագ կհասնեն Հայաստանի բոլոր բնակավայրեր

Դրամական փոխանցումները Ռուսաստանից ավելի արագ կհասնեն Հայաստանի բոլոր բնակավայրեր

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն համագործակցության մասին պայմանավորվել է Ռուսաստանի փոստի ղեկավարության հետ: Ինչպես դեկտեմբերի 16-ին Հայաստանի Սյունիքի մարզում հայտնել է Haypost Trust Management ընկերության տնօրեն Խուան Պաբլո Գեչիչյանը, Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքից հնարավոր կդառնա դրամական փոխանցումներ կատարել Հայաստանի ցանկացած բաժանմունք: «Դրամական փոխանցումները կիրականացվեն առանց միջնորդների, արագ և էժան»,- հայտնել է նա հանրապետության հարավային մարզում:

Նախատեսվում է ակտիվացնել արդեն գործող մեխանիզմները երկու երկրների փոստային օպերատորների միջև, որի արդյունքում դրամական փոխանցումները, ծանրոցները, նամակները և փոստային մյուս առաքանիներն ու ծառայությունները ավելի արագ և օպերատիվ կհասնեն հասցեատիրոջը:

Հանդիպման մասնակիցները որոշում են ընդունել արագ դրամական փոխանցումների կազմակերպման և փոստային փոխանակման կատարելագործման հարցերով երկու աշխատանքային խմբերի ստեղծման մասին:

Հեռահար առևտրի զարգացումը, որը պետք է հանգեցնի առաքանիների թվի աճին, ևս մեկ խնդիր է, որ կանգնած է Հայաստանի և Ռուսաստանի փոստային օպերատորների առջև: Դրա համար նախատեսվում է Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորների կատալոգներում ապրանքների փոխադարձ ներկայացումը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---