Հայ մարզուհիները Չինաստանում անհաջող են ելույթ ունեցել ձյուդոյի Գրան պրիում

PanARMENIAN.Net - Չինական Կինգդաո քաղաքում ընթանում է ձյուդոյի Գրան պրին: Հայաստանը ներկայացնում էին Գայանե Հարությունյանն ու Ժաննա Ստանկևիչը: Երկու մարզուհիներն էլ չեն կարողացել արժանի դիմադրություն ցուցաբերել և դուրս են մնացել հետագա պայքարից:

Մինչև 48 կգ քաշային կարգում Հարությունյանը զիջել է առաջին իսկ մենամարտում, մրցակիցը Բո Կեոնգ Ջեոնգն էր (Կորեա): Առաջին տեղը զբաղեցրել է Շերլին Վան Սինքը (Բելգիա):

Ստանկևիչը մինչև 57 կգ քաշային կարգում զիջել է իսպանուհի Կոնսեպսիոն Բելորինին: Այդ քաշային կարգում չեմպիոն է դարձել Ջան Դի Քինը (Կորեա):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---