Ֆիդել Կաստրոն Գիննեսի Ռեկորդների գրքում է հայտնվել իր հանդեպ մահափորձերի քանակով![]() ![]() PanARMENIAN.Net - Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն Գիննեսի Ռեկորդների գրքում է հայտնվել իր հանդեպ կատարված մահափորձերի քանակով, հաղորդել են ուրբաթ օրը տեղական լրատվամիջոցները: «Կուբական հեղափոխության պատմական առաջնորդ Ֆիդել Կաստրոն Գիննեսի Ռեկորդների գրքում է ընդգրկվել` որպես առավելագույն քանակությամբ մահափորձերի ենթարկված մարդ»,- հաղորդում են պաշտոնական կուբական ԶԼՄ-ները: Մահափորձերը հաշվելիս հատուկ հանձնաժողովն օգտագործել է ամերիկյան ԿՀՎ հետախուզության արխիվները, քանի որ մահափորձերի մեծամասնությունը հենց նրա նախաձեռնությամբ է կատարվել, հաղորդում է Ինտերֆաքսը: «Ընդհանուր առմամբ նախկին կուբական առաջնորդի հանդեպ 638 մահափորձ է կատարվել ամենատարբեր միջոցներով` ներառյալ դիպուկահարների հարձակումները, կոշիկների և անգամ բեյսբոլի գնդակի մեջ թաքցրած պայթուցիկ սարքերը, թույնը սիգարներում»,- հաղորդում է կուբական վեբ-կայքերից մեկը` հավելելով, որ հարձակումներից և ոչ մեկը չի հասել իր նպատակին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |