ՄԱԿ ԱԽ-ն չեղյալ է հայտարարել Լիբիայի կենտրոնական բանկի դեմ սահմանված պատժամիջոցները

ՄԱԿ ԱԽ-ն չեղյալ է հայտարարել Լիբիայի կենտրոնական բանկի դեմ սահմանված պատժամիջոցները

PanARMENIAN.Net - ՄԱԿ ԱԽ-ն չեղյալ է հայտարարել Լիբիայի կենտրոնական բանկի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնց նպատակն էր ճնշում գործադրել Մուամար Քադդաֆիի ռեժիմի վրա, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

Չեղյալ են հայտարարվել նաև Լիբիայի Արտասահմանյան բանկի հանդեպ սահմանված պատժամիջոցները, որը վերահսկվում է ԿԲ կողմից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ըստ աղբյուրի, ՄԱԿ ԱԽ-ում, պատժամիջոցների վերացումը թույլ կտա գործարկել այդ բանկերի օտարերկրյա ակտիվները և թեթևացնել Լիբիայում կանխիկ միջոցների ոլորտում առաջացած ճգնաժամը: Ավելի վաղ Լիբիայի հանդեպ հայտարարված բոլոր պատժամիջոցները չեղյալ հայտարարեց ԱՄՆ-ն: Ամերիկյան իշխանությունները ապասառեցրել են Լիբիայի կենտրոնական բանկի բոլոր ակտիվները: Սակայն, սառեցված են մնում Քադդաֆիի և նրա ընտանիքի անդամների ակտիվները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---