Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը դարձել է կայծակնային շախմատի Եվրոպայի չեմպիոն![]() 17 դեկտեմբերի 2011 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Վարշավայում ավարտվել է կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են 370 շախմատիստներ 25 երկրներից, այդ թվում շուրջ 50 գրոսմայստեր: Մեկ օրում տեղի է ունեցել 13 կրկնակի տուր՝ 26 պարտիա: Եզրափակիչ տուրից առաջ 19 միավորով առաջատար էին Ռադոսլավ Վոյտաշեկը Լեհաստանից և հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Վճռորոշ պարտիայում Մելքումյանն ու Վոյտաշեկը ոչ ոքի խաղացին՝ 1:1: Երեք շախմատիստներ հավաքեցին 20-ական միավոր, լրացուցիչ արդյունքներով Եվրոպայի չեմպիոն դարձավ Մելքումյանը, երկրորդ տեղում է Ալեքսեյ Դրեևը (Ռուսաստան), իսկ երրորդ՝ Վոյտաշեկը: Հայ գրոսմայստերը ստացավ 2000 եվրո: Արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը նույնպես տեղի կունեն Վարշավայում դեկտեմբերի 17-18-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |