Յուրա Մովսիսյան. Կան մի քանի ակումբներ, որոնք հետաքրքրված են ինձնով, բայց պաշտոնապես առայժմ ոչինչ չկա![]() 17 դեկտեմբերի 2011 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Վերջերս տարբեր ԶԼՄ-ներում լրատվություն է տարածվել, որ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է մոսկովյան ԲԿՄԱ-ն: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Մովսիսյանը հայտնել է, որ այդ ամենը միայն ասեկոսեներ են: «Կան մի քանի ակումբներ, որոնք հետաքրքրված են ինձնով, բայց պաշտոնապես առայժմ ոչինչ չկա, և ես «Կրասնոդարի» ֆուտբոլիստն եմ հանդիսանում»,- ասել է նա: Ֆուտբոլիստի խոսքով` «Կրասնոդարը» արձակուրդից կվերադառնա հունվարի 4-ին և կսկսի պատրաստվել 2012 թվականի խաղաշրջանին: Թիմը երեք ուսումնամարզական հավաք կանցկացնի, ամենայն հավանականությամբ, Թուրքիայում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |