Եգիպտոսը քաղում է «ժողովրդավարական» ընտրությունների պտուղները![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Դեռևս ոչ վաղ անցյալում աշխարհիկ Եգիպտոսի զարգացման ընթացքն ավելի արմատական մահմեդական ուղղությամբ հեշտությամբ կարելի էր կանխագուշակել խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում «Մահմեդական եղբայրներ» իսլամիստների հաղթանակից հետո: Եգիպտոսի նոր իշխանությունները բավական օպերատիվ կերպով սկսեցին վերակառուցել երկրի և հասարակության կառուցվածքը, ինչի ապացույցը դարձավ քրիստոնյաների համար շնչահարկի ներմուծման մասին նրանց առաջարկը: «Եգիպտոսի քրիստոնյաները չեն վճարի ջիզյա (շնչահարկ), որի ներմուծումը պահանջում են իշխանության եկած սալաֆիթները: Մենք հրաժարվում ենք, անգամ եթե դա նահատակություն է սպառնում»,- եգիպտական հեռուստատեսությամբ նախօրեին հայտնել է ղպտական կաթոլիկ եպիսկոպոս Յուհաննա Գոլթան, հաղորդում է Седмица.ru-ն: Եթե իսլամիստական մեծամասնությունը եգիպտական խորհրդարանում իսկապես ներմուծի այդ օրենքը, քրիստոնյաները մտադիր են օգնության խնդրանքով դիմել Ալ-Ազհար խոշորագույն իսլամական համալսարանի մասնագետներին և չափավոր մահմեդականներին, հայտնել է եպիսկոպոսը: Եպիսկոպոսի հայտարարությունը պատասխան դարձավ արմատական իսլամիստների պահանջներին, որոնց համաձայն քրիստոնյաները կամ պետք է ջիզյա վճարեն, ինչպես դա նախատեսում է հնագույն իսլամական կարգը, կամ լքեն երկիրը: Ջիզյան ամենամյա շնչահարկն է, որը գանձվում է բոլոր արական սեռի ոչ մահմեդականներից, բացառությամբ հոգևորականների: Ակնհայտ է, որ Եգիպտոսը որոշել է վերադարձնել անցյալ դարերի «բարի» ավանդույթները, որոնցից Արևմուտքը երկար տարիներ փորձում էր ազատվել, ինչի արդյունքում ստեղծվեցին մարդու իրավունքների կոնվենցիաները, ՄԱԿ-ը, ինչպես նաև բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ: Նշանակալի է, որ հենց այդ կառույցներն օգնեցին բողոքարարներին, որոնց թվում էին նաև «Մահմեդական եղբայրները», հաղթանակ տանել Մուբարաքի վարչակարգի հանդեպ: Բայց թվում է, որ խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները, որոնց օգնությամբ նրանք իշխանության եկան, արագորեն փոխակերպվեցին դավանական խտրականության, որը հակասում է բոլոր այդ սկզբունքներին: Գոհար Կարապետյան ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |