Էրդողնը շարունակում է սպառնալ Ֆրանսիային Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի պատճառով![]() 18 դեկտեմբերի 2011 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կպատասխանի բոլոր դիվանագիտական միջոցներով, եթե ֆրանսիական սենատը հաստատի օրինագիծը, որի համաձայն քրեականացվում է Հայոց ցեղասպանության ժխտումը: Այս մասին լրագրողներին է հայտնել Թուրքիայի Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Լիբիայի Ազգային անցումային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդելի հետ տված համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է Trend-ը` հղելով Անադոլու գործակալությանը: «Ես կցանկանայի ևս մեկ անգամ վստահեցնել, որ մենք կդիմենք բոլոր դիվանագիտական միջոցներին, որպեսզի դիմակայենք այսպիսի անարդար, կողմնակալ, պոպուլիստական և անօրինական գործողություններին»,- ասել է Էրդողանը: Դեկտեմբերի 22 Ֆրանսիայի խորհրդարանը կկքվեարկի, Հայոց ցեղասպանության ժխտման համար 45 հազար եվրո արժողությամբ տուգանք ու մեկ տարի ազատատազրկում ենթադրող, օրինագծի համար: Այս առնչությամբ Թուրքիան սպառնացել է Փարիզից ետ կանչել իր դեսպանին, եթե Ֆրանսիան հաստատի այդ օրենքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |