Google-ի 6 ծառայությունների դեմ դատական հայց է ներկայացվել![]() 19 դեկտեմբերի 2011 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական բջջային օպերատորը դատական հայց է ներկայացրել Google ընկերության դեմ՝ մեղադրելով վեց խախտումների մեջ։ Ինչպես գրում է CNET-ը, հայց է ներկայացվել Google այն ծառայությունների դեմ՝ ինչպիսիք են Android Market-ը, Google Maps-ը, Google Search-ը, Google+-ը և Google Offers-ը, բրիտանական օպերատորի արտոնագրերի խախտման համար։ Իր հայցերում օպերատորը ոչ հստակ վնասների մասին է խոսում և պահանջում է դատական արգելք սահմանել այս ծառայությունների դեմ։ Google-ի ներկայացուցիչը չի ընդունում բրիտանական օպերատորի այս պնդումները։ «Մենք կարծում ենք, որ այս մեղադրանքները անհիմն են և մենք մինչև վերջ պայքարելու ենք դրանց դեմ»,-նշել է Google-ի ներկայացուցիչը։ Պետք է նշել, որ Google-ի Android օպերացիոն ծրագրին մինչ այդ էլ են դատական մեղադրանքներ ներկայացվել, մասնավորապես Apple-ի և Microsoft-ի կողմից։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |