Հայաստանի հակամենաշնորհային մարմինը համալրել է պետբյուջեն 170 մլն դրամով![]() ![]() PanARMENIAN.Net - Մրցունակության ու սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված 2011թ. իրականացված օրենսդրական բարեփոպումների շնորհիվ Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կայացրել է 193 որոշում անբարեխիղճ տնտեսավորղ սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ 2010թ. 103 որոշումների դիմաց: Այդ մասին դեկտեմբերի 19-ին Երևանում կայացած Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) Հանրային խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է Հայաստանի հակամենաշնորհային մարմնի նախագահ Արտակ Շաբոյանը: «Դա գործնականում երկու անգամ ավելի է նախորդ տարվանից և մի քանի անգամ ավելի, քան 2007-2009թթ., երբ կայացվել էր 30 որոշում»,-ասել է նա: Ինչ վերաբերում է տուգանքներին, որոնք վճարման են ներկայացվել տնտեսվարող սուբյեկտներին, ապա ընդհանուր գումարը 2011թ. կազմել է 370 մլն դրամ, 2010թ. 37 մլն դիմաց: Նա կարևորեց տուգանքների ընդհանուր գումարը: «Այս տարի բյուջե է փոխանցվել 170 մլն դրամ 2010թ. 20 մլն դիմաց, ինչը 8 անգամ ավելի է»,-ասել է նա: Անդրադառնալով դատավարություններին՝ Արտակ Շաբոյանը հայտնել է, որ նախորդ տարի բողոքարկվող գործերից ի օգուտ Հանձնաժողովի լուծվել է 28-ը, իսկ այս տարի դատական կարգով բողոքարկվել է հանձնաժողովի 19 որոշում, որոնցից 8-ի վերաբերյալ դատավճիռներ են կայացվել Հանձնաժողովի օգտին: Նա հավելել է, որ այսօրվա դրությամբ չկան դատարանի կողմից չեղյալ հայտարարված որոշումներ, որոշ գործեր դատավարության ընթացքում են: « Տնտեսվարող սուբյեկտների տուգանումը ինքնանպատակ չէ ՏՄՊՊՀ համար: Մեր ջանքերն ուղղված են մրցակցային մթնոլորտի բարելավմանը ու այն խնդիրների լուծմանը, որոնք վնասում են մեր սպառողների շահերին»,-ասել է հակամենաշնորհային մարմնի ղեկավարը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |