Հայաստանը յուրաքանչյուր տարի կորցնում է մոտ 1400 ապագա մայր![]() PanARMENIAN.Net - Ապագա երեխաների հարցում հայ հասարակությունը մեծապես նախապատվություն է տալիս տղա երեխաներին՝ վեց անգամ ավելի, քան աղջիկներին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գագիկ Հայրապետյանը՝ ներկայացնելով «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցը։ Հետազոտությունը, ըստ բանախոսի, հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի մոտ 900 հազար վերարտադրողական տարիքի կանանց 0.8 տոկոսը վերջին 5 տարիների ընթացքում կատարել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում։ Իսկ դա նշանակում է, որ երկիրը յուրաքանչյուր տարի պոտենցիալ կերպով կորցնում է մոտ 1400 ապագա մայր։ «Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալներով նկատեցինք, որ ծնելիության աղջիկ-տղա հարաբերակցությունը շեղված է նորմայից՝ 100/105-ի փոխարեն կազմում է 100/115»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ հետազոտության միջոցով փորձել են պարզել պատճառները, քանի որ դա հետագայում կարող է հանգեցնել լուրջ սոցիալական ու ժողովրդագրական խնդիրների։ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ երեխայի սեռը պարզելուց հետո կանանց 95 տոկոսը շարունակում է հղիությունը և միայն 5 տոկոսն է ընդհատում։ «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն ամենավառն են արտահայտվում 3-րդ, 4-րդ երեխայի դեպքում, եթե նախորդ երեխաները միասեռ են՝ քաղաքաբնակ, բարձրագույն կրթություն և 100 հազար և ավելի աշխատավարձ ունեցող կանանց շրջանակում»։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |