Ալեքսանդր Իսկանդարյան. Ադրբեջանն այժմ ավելի քիչ է «զենք թափ տալիս»![]() 19 դեկտեմբերի 2011 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորումը շարունակում է մնալ լճացման վիճակում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, չնայած նրան, որ գործընթացում առանձնակի փոփոխություններ չեղան, զգալիորեն փոխվել է ադրբեջանական կողմի ճարտասանությունը: Այդ համատեքստում փորձագետը նշել է, որ Բաքվից ավելի հաղվադեպ է հնչում «զենքի զրգնոցը», այսինքն երկիրը կարծես հրաժարվել է ռազմաշունչ հայտարարություններից: «Ադրբեջանում ավելի հաճախ են հայտարարություններ հնչում այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռ երկար չլուծված կմնա, նրանք նույնիսկ հրաժարվել են այն հայտարարություններից, թե մտադիր են հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով»,-ասել է նա: Ըստ Իսկանդարյանի, ինչպես հակամարտող կողմերը, այնպես էլ միջազգային հանրությունն արդեն հասկացել են, որ ղարաբաղյան խնդրի լուծման համար ժամանակ է հարկավոր: Փորձագետը նաև ուշադրությունը դարձրել է այն հանգամանքին, որ Բաքուն հայտարարեց Արցախի ու Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում պատ կառուցելու մասին՝ ասելով, որ դա իրողությունների ընդունում է նրանց կողմից: «Սովորաբար, այն սահմաններում, որոնք ցանկանում են վերացնել, պատեր չեն կառուցում»,-ասել է նա: Ադրբեջանը պաշտպանական պատ է կառուցում Արցախի հետ շփման գծի երկայնքով: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ԼՂՀ Մարտակերտի շրջանի հարևանությամբ արդեն կառուցվել է 700 մ երկարությամբ ու 3 մետր բարձրությամբ պատը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |