Հայկ Դեմոյան. Դառնալով ՄԱԿ ԱԽ անդամ, Ադրբեջանը գործի դրեց իր իսկ համար վտանգավոր մեխանիզմ![]() ![]() PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելուց հետո Ադրբեջանը գործի դրեց իր իսկ համար վտանգավոր մեխանիզմ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարաել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հայկ Դեմոյանը: Նա մասնավորապես նշեց, որ «հետագայում Ադրբեջանի իշխանությունները ստիպված են լինելու բացատրել բնակչությանը, թե ինչու իրենց չհաջողվեց լուծել Ղարաբաղի հարցը նման ազդեցիկ միջազգային ատյանում ներկայացված լինելով»: Պատասխանելով Ադրբեջանի ու ղարաբաղյան հարցի ազդեցության մասին հարցին՝ Դեմոյանը նշել է, որ հաիզվ թե այդ գործոնները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման վրա: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին ընդհանուր առմամբ՝ Դեմոյանն ընդգծել է, որ թուրքերը փորձում են «արդյունքի հասնել չկատարելով պարտավորությունները»՝ նկատի ունենալով թուրքերի փորձերը հարաբերությունների հաստատման գործընթացում լճացման համար մեղքը հայկական կողմի վրա բարդելը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |