Սեյրան Օհանյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին![]() 19 դեկտեմբերի 2011 - 16:03 AMT PanARMENIAN.Net - 2011թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա` ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին մասնակցելու նպատակով: Համաձայն նիստերի օրակարգի` դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի, արտգործնախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի լիագումար համատեղ նիստին և պաշտպանության նախարարների խորհրդի առանձին նիստին, իսկ դեկտեմբերի 20-ին` հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |