Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ն իրեն համարում է ապագա խորհրդարանական ընտրությունների ֆավորիտը![]() 19 դեկտեմբերի 2011 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) իրեն համարում է ապագաա խորհրդարանական ընտրությունների ֆավորիտը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «ՏԻՄ ընտրությունները, մեր հանդիպումները հանրության ներկայացուցիչների հետ, սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը իր խնդիրների լուծումը կապում է ՀՀԿ-ի և նրա նախագահի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,-ասել է նա; Շարմազանովը ձեռնպահ է մնացել այլ քաղաքական ուժերի շանսերը գնահատելուց՝ նշելով, որ դա կոռեկտ չի համարում: Նա նաև նշել է, որ պետք չէ զուգահեռներ անցկացնել Ռուսաստանում և Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակների միջև, քանի որ «Ռուսաստանը շատ մեծ երկիր է, որը շատ խնդիրներ ունի ու մեծ մարտահրավերների առջև է կանգնած, որը միջազգային հարաբերություններում հիմնական դերակատարներից մեկն է: Չեմ կարծում, որ ռուսաստանյան իրողությունները կարող են որևէ կապ ունենալ հայաստանյան իրողությունների հետ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |