ՀՀԿ և ԲՀԿ միջև չկան անհաղթահարելի տարաձայնություններ, վստահեցնում է Էդուարդ Շարմազանովը![]() 19 դեկտեմբերի 2011 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Կոալիցիոն Հայաստանի Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև անհաղթահարելի տարաձայնություններ չկան: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Լինում են աշխատանքային տարաձայնություններ, սակայն կոալիցիան միասնական է և կատարում է հուշագրով նախանշված քայլերը»,-ասել է նա: Շարմազանովը հավելել է, որ 2011թ. արդյունավետ էր կոալիցիայի համար, որի վկայությունն է փետրվարին կնքված կոալիցիոն հուշագիրը, «որով կոալիցիայի կուսակցությունները պարտավորվեցին նախագահական ընտրություններում սատարել նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը»: Ինչ վերաբերում է ՀՀԿ պլաններին առաջիկա ընտրություններում, ապա, ըստ Շարմազանովի, ՀՀԿ-ն դեռ չի քննարկել դրա հետ կապված ռազմավարական ու մարտավարական խնդիրները: Շարմազանովը նշել է միայն, որ ՀՀԿ-ն համարում է իրեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆավորիտը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |