«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը հունվար-նոյեմբերին աճել է 6,3%![]() 19 դեկտեմբերի 2011 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Վերջին վիճակագրական տվյալների համաձայն ՝ 2011 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2981,0 հազար տոննա, ինչը 6,3% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նշենք, որ 2011 թ. 11 ամիսների ընթացքում ՀԿԵ բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 7,6% գերազանցեց նախատեսված ծավալը, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից: Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը հունվար-նոյեմբերին կազմել է 408,9 հազար տոննա, ինչը 35,2% գերազանցեց 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. 11 ամիսների ընթացքում փոխադրվել է 1238,5 հազար տոննա բեռ, ինչը 5,7% պակաս է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Տեղական հաղորդակցությունում 2011 թ. հունվար-նոյեմբերին փոխադրվել է 1333,6 հազար տոննա բեռ, ինչը 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 12,1%: Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |