Հայաստանը կմասնակցի Իրաքի վերականգնման ծրագրին19 դեկտեմբերի 2011 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին դեսպան Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանն այցելեց Իրաքի Ալ Անբար նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ մարզպետ Կղասիմ Մուհամեդ Աբիդի եւ մարզի ներդրումների հանձնաժողովի նախագահ Ահմեդ Աբդուլ Նասիրի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Ալ Անբարի մարզի միջեւ հարաբերությունների զարգացման ուղիները եւ հնարավոր ոլորտները: Ալ Անբարի պաշտոնյաները ներկայացրեցին մարզի վերականգնման եւ զարգացման հետ կապված խնդիրները, ներդրումային ծրագրերը, մասնավորապես` բնակարանային շինարարության, արդյունաբերության, գյուղատնտեսության էներգետիկայի ոլորտներում, որտեղ հնարավոր է հայկական ընկերությունների մասնակցությունը: ՀՀ դեսպանը հավաստիացրեց, որ ներկայացված ծրագրերն ամենայն ուշադրությամբ կուսումնասիրվեն, եւ հայտնեց հայկական ընկերությունների` Իրաքի վերականգնման ծրագրերին մասնակցելու ցանկության եւ պատրաստակամության մասին: Տեղեկանք: Ալ Անբարը, որը բնակեցված է սունիներով, տարածքով Իրաքի ամենամեծ մարզն է (բնակչությունը` 1 մլն 300 հազար մարդ) եւ, սահմանակցելով Սիրիայի, Հորդանանի եւ Սաուդյան Արաբիայի հետ, ունի մեծ ռազմավարական նշանակություն: Մարզը հարուստ է բնական պաշարներով, հատկապես` ֆոսֆատով: Ֆոսֆատի համաշխարհային պաշարների 11%-ը գտնվում է Ալ Անբարում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |