Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ Կուբայում հայտարարված է եռօրյա սուգ

PanARMENIAN.Net - Կուբայի իշխանությունները երկրում պաշտոնապես հայտարարել են եռօրյա սուգ` կապված Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան հետ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղելով կուբական հեռուստատեսությունը:

Կիմ Չեն Իրը, ով Հյուսիսային Կորեայում կառավարել է ավելի քան 17 տարի, մահացել է դեկտեմբերի 17` 70 տարեկան հասակում: Սակայն հյուսիսկորեական ԶԼՄ այդ մասին հայտնել են միայն երկուշաբթի` դեկտեմբերի 19:

ԶԼՄ տվյալներով, հյուսիսկորեացի առաջնորդի մահվան պատճառն է եղել սրտի կաթվածը:Կիմ Չեն Իրի հուղարկավորությունը նշանակված է դեկտեմբերի 28:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---