Սիրիացի իրավապաշտպանները հայտնում են ավելի քան 70 դասալիքների գնդակահարության մասին

PanARMENIAN.Net - Ավելի քան 70 սիրիացի զինվորներ գնդակահարվել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվեղ Իդլիբ նահանգում, երբ փորձել են լքել բանակի շարքերը և միանալ հակակառավարական ելույթներին: Ինչպես հաղորդում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, այդ մասին հաղորդել է Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների պահպանության սիրիական մոնիթորինգի կենտրոն» կազմակերպությունը: Կենտրոնի տվյալներով, զինծառայողները գնդակահարվել են ինքնաձիգ զենքով, երբ նրանք փորձել են փախչել այն զորամասերից, որտեղ տեղակայված են եղել: Կենտրոնը հղում է այն տեղեկատվությունը, որը ստացվել է վիրավոր զինվորներից: Այս միջադեպի մասին հաղորդում են նաև տեղի սիրիական իրավապաշտպանները:

Ընդ որում, Բի-բի-սին նշում է, որ առայժմ չկան այդ հաղորդագրությունները հաստատող անկախ հավաստումներ, քանի որ արտասահմանցի լրագրողները Սիրիայից չեն կարողանում ազատ հաղորդել:

Մարդու իրավունքների պահպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն, երկուշաբթի ամբողջ երկրում զոհվել են բողոքի ակցիաների ամենաքիչը 13 մասնակից, իսկ տեղի համակարգող կոմիտեն, որը կազմակերպում է ակցիաները և հետևում դրանց ընթացքին, հաղորդում է, որ երկուշաբթի, Սիրիայում ցույցերի ընթացքում զոհվել է 31 մարդ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---