2012-ին Google-ը կարտադրի Nexus պլանշետ![]() 20 դեկտեմբերի 2011 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Google-ի նախագահ Էրիկ Շմիդտը իտալական թերթի հետ հարցազրույցում ասել է, որ 2012-ին Google-ը թողարկելու է Android օպերացիոն համակարգով աշխատող Nexus պլանշետային համակարգիչ և մի քանի ամսում առաջ է անցնելու Apple-ի iPad-ից։ Այս մասին գրում է Apple Insider-ը։ Google-ի՝ Apple-ի հետ մրցակցության դաշտում առաջ անցնելու առաջին փորձը Motorola Xoom պլանշետի արտադրություններ էր, որը Android 3.0 տարբերակով է աշխատում։ Սակայն Xoom պլանշետին չհաջողվեց հաղթել iPad-ին։ Շմիդտը նույն հարցազրույցում հաստատել է նաև, որ Google-ը պլանավորում է ստեղծել նաև իր սեփական ձայնային ճանաչման և կառավարման համակարգը՝ կրկին մրցակցելու Apple-ի Siri ձայնային համակարգի հետ։ Siri-ի մրցակից ստեղծելու մասին լուրը արդեն մեկ շաբաթ է, ինչ մամուլում դարձել է քննարկման թիրախ։ Նշենք, որ Android-ի վերջին տարբերակն է Android 4.0-ն՝ Ice Cream Sandwich-ը, որը հնարավոր է լինի ապագա Nexus պլանշետի օպերացիոն համակարգը։ Android Ice Cream Sandwich-ը թողարկվել է Galaxy Nexus սմարթֆոնի համար։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |