2012-ին Galaxy շարքի սմարթֆոնները և պլանշետները կթարմացվեն Android 4.0 տարբերակով![]() 20 դեկտեմբերի 2011 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Samsung Electronics ընկերությունը 2012-ի առաջին եռամսյակում Android օպերացիոն համակարգի 4.0 Ice Cream Sandwich թարմացումը հասանելի է դարձնելու GALAXY շարքի սմարթֆոնների և պլանշետների համար։ Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում։ Սկբում Android 4.0-ն հասանելի կլինի Galaxy S II և Galaxy Note սմարթֆոններին, ապա դրանց կհաջորդեն՝ Galaxy S II LTE-ն, Galaxy R-ն, Galaxy Tab 10.1-ը, 8.9-ը, 7.7-ը և 7.0 Plus-ը։ Android 4.0 թարմացումը թողարկվել է Galaxy Nexus սմարթֆոնի հետ միասին։ Galaxy Nexus-ը Google և Samsung ընկերությունները միասին ներկայացրեցին հոկտեմբերին Հոնկոնգում։ 4.0-ի ինտերֆեյսը և ֆունկցիաները տարբերվում են Android-ի բոլոր տարբերակներից։ Մասնավորապես համակարգի նորություններն են՝ NFC հագեցվածությունը, People App-ը, Face Unlock-ի հնարավորությունը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |