Ռոման Ամոյան. Բոլորն են երազում դառնալ իրենց երկրի լավագույն մարզիկ![]() 20 դեկտեմբերի 2011 - 13:36 AMT PanARMENIAN.Net - 2011թ Հայաստանի լավագույն մարզիկ, Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն Ռոման Ամոյանը (55 կգ ք/կ) PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ շատ ուրախ է այդ կոչմանն արժանանալու համար: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր մարզական լրագրողներին, ովքեր քվեարկել են իր համար: «Այդ մասին ես իմացա Ծաղկաձորում, որտեղ Հայաստանի հավաքականի հետ մասնակցում էի տարվա եզրափակիչ հավաքին: Ես կփորձեմ անել ամեն բան`այդ կոչումն արդարացնելու համար: Այն պարտավորեցնում է ավելի լավ ելույթ ունենալ: Բոլորն են երազում դառնալ իրենց երկրի լացագույն մարզիկը և ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դարձյալ արժանանամ այդ կոչմանը»,-խոստովանել է ըմբիշը: Ըմբիշի խոսքով, 2011թ իրեն ամեն ինչ չէ, որ հաջողվել է իրականացնել: Եվրոպայի առաջնությունում նա իրեն հավասարը չուներ և բոլոր մրցակիցների նկատմամբ տարել է «չոր» հաղթանակ և դարձել Եվրոպայի լավագույն մարզիկ: «Եվրոպայի առաջնությունից հետո ես ելույթ եմ ունեցել միջազգային Գրան պրի և Ա կարգի մրցաշարերում և հաղթող ճանաչվել: Սակայան Ստամբուլում կայացած աշխարհի վարկանիշային առաջնությունում վնասվածք ստացա և անհաջող ելույթ ունեցա»,-ասել է Ամոյանը: Մարզիկը հուսով է, որ 2012թ արդեն կկարողանա լավ հանդես գալ և նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր. «Չեմ սիրում խոստումներ տալ, սակայն ուժերիս ներածին չափով կանեմ ամեն ինչ, որպեսզի նոր բարձունքներ նվաճեմ: Ամեն ինչ որոշում է մրցագորգը, տեսնենք, ինչ կստացվի»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |