Նազարբաևը կարծում է, որ անհրաժեշտ է արագացնել ՀԱՊԿ խաղաղապահ հավաքական ուժերի ձևավորման գործընթացը![]() 20 դեկտեմբերի 2011 - 13:56 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության հարցերի շուրջ անհրաժեշտ է փնտրել որոշման ընդունման նոր մեխանիզմներ, կարծում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Անհրաժեշտ է մշակել այնպիսի կանոնակարգ, որպեսզի ճգնաժամային իրավիճակում հնարավոր լինի ընդունել համապատասխան որոշում»,- ասել է Նազարբաևը « ՀԱՊԿ դաշնակիցներ» ամսագրին տված հարցազրույցում, գրում է ՌՒԱ Նովոստի-Ղազախստանը: Նազարբաևը կարծում է, որ «անհրաժեշտ է արագացնել ՀԱՊԿ խաղաղապահ հավաքական ուժերի ձևավորման գործընթացը, դրանց մասնակցության հեռանկարները աշխարհի տարբեր ծայրերում հակամարտության իրավիճակներում ՄԱԿ-ի մանդատի համաձայն ապահովելու նպատակով»: Նրա գնահատականով, անհրաժեշտ է նաև ուժեղացնել « ՀԱՊԿ շրջանակներում կանխատեսական-վերլուծական աշխատանքների արդյունավետությունը, ինչը կնպաստի ռազմաքաղաքական իրավիճակի ուսումնասիրմանը, ինչպես նաև դրա զարգացման ռազմավարական ծրագրմանը` երկարաժամկետ և միջին ժամկետային հեռանկարների տեսանկյունից»: «Կազմակերպության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը պետք է դառնա հավաքական անվտանգության ժամանակակից ուժերի և միջոցների տեսքի որոշումը: Դա, իր հերթին, պետք է անմիջական ազդեցություն ունենա ՀԱՊԿ մասնակից երկրնեիր պաշտպանական ձեռնարկությունների զարգացման վրա, դրանց տեխնիկական հագեցածության վրա, ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքների վրա»,-կարծում է Ղազախստանի նախագահը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |