Թուրքերը մտադիր են Ցեղասպանության օրինագծի քննարկման օրը բողոքի ցույց անցկացնել Ֆրանսիայի խորհրդարանի մոտ![]() 20 դեկտեմբերի 2011 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովում կքննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որոշ թուրքական ազգայնական միությունների ներկայացուցիչներ մտադիր են բողոքի ցույց կազմակերպել խորհրդարանի շենքի առջև: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Ինչպես նշել է Էքիյանը, օրինագծի ընդունման դեմ ակցիաներ են սկսվել ինտերնետում, որտեղ թուրք ազգայնամոլները իրենց բողոքը պատճառաբանում են հանուն խոսքի ազատության պայաքարով: Մասնավորապես ասվում է. «Օրինագծի ընդունումը խախտում է խոսքի ազատության սկզբունքը, որը գլոբալ արժեք է: Թողնենք պատմությունը պատմաբաններին»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |