ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է իր տեսուչներին գործուղել Հյուսիսային Կորեա

ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է իր տեսուչներին գործուղել Հյուսիսային Կորեա

PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը` ՄԱԳԱՏԷ-ն, պետք է իր տեսուչներին գործուղել Հյուսիսային Կորեա, որպեսզի օգնի Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, նշում է Kyodo News գործակալությունը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի մահը, որի մասին պաշտոնապես հայտարարվեց երկուշաբթի օրը, տարածաշրջանում անորոշություն է ստեղծում սեփական միջուկային զինանոցը մշակել փորձող անկանխատեսելի կոմունիստական պետության կայունության առնչությամբ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---