Ֆրանսիական հյուրանոցը թույլ չի տվել թուրքերին հակահայկական խորհրդաժողով անցկացնել![]() 20 դեկտեմբերի 2011 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Փարիզի Le Grand Hotel-ը հրաժարվել է տարածք տրամադրել թուրք գործարարների պատվիրակությանը, որոնք մտադիր էին խորհրդաժողով անցկացնել՝ քննարկելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Հյուրանոցի ղեկավարությունը վերջին պահին վերադարձրել է գումարը թուրք գործարարներին՝ հայտնելով, որ հյուրանոցը գերծանրաբեռնված է, հայտնում է HaberTurk-ը: Ըստ պարբերականի, ֆրանսիական հյուրանոցը չի ցանկացել հետագայում խնդիրներ ունենալ, ուստի մերժել է խորհրդաժողով անցկացնելու հարցում: Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որով այդ փաստը ժխտելու համար սահմանվում է պատիժ 1 տարի ազատազրկման և 45 հազար եվրո տուգանքի չափով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |