Հայաստանում 2011թ. նոյեմբերին միջին ամսական աշխատավարձը կազմել է 114 766 դրամ![]() 20 դեկտեմբերի 2011 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2011 թվականի նոյեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը 2010-ի նույն շրջանի համեմատ աճել է 6,3 տոկոսով` կազմելով 114 766 դրամ: Ընդ որում, ամսական կտրվածքով աշխատավարձի ցուցանիշը աճել է 0,8 տոկոսով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2011թ. նոյեմբերին աշխատավարձը 2010-ի նույն շրջանի համեմատ աճել է 5,8 տոկոսով` կազմելով 92 006 դրամ, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 0,7 տոկոս: Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը կազմել է 6,4 տոկոս` հասնելով 141 373 դրամի: Ամսական կտրվածքով այդ աճը կազմել է 0,9 տոկոս:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |