ԵՄ-ն արտոնել է մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման շուրջ Հայաստանի հետ բանակցությունների սկիզբը

ԵՄ-ն արտոնել է մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման շուրջ Հայաստանի հետ բանակցությունների սկիզբը

PanARMENIAN.Net - ԵՄ Նախարարների խորհուրդը որոշում է կայացրել արտոնագրերի ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ մանդատ հատկացնել Եվրահանձնաժողովին: Ինչպես հայտնում է ԵՄ Խորհրդի մամլո ծառայությունը, որոշումը կայացվել է դեկտեմբերի 19-ին Բրյուսելում կայացած Խորհրդի նիստում:

Ստանալով ԵՄ Նախարարների խորհրդի մանդատը՝ Եվրահանձնաժողովը կկարողանա բանակցություններ սկսել Հայաստանի հետ այդ հարցի շուրջ:

Մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցումը չի նախատեսում վիզային ռեժիմի վերացում Հայաստանի հետ, այլ թույլ կտա կրճատել մուտքի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, նվազցենել մուտքի տուրքը և պարզեցնել վիզայի ստացումը մարզիկների, լրագրողների, ձեռներեցների համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---