Ազգային անվտանգության աշխատակիցները նշեցին իրենց մասնագիտական տոնը![]() ![]() PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նշեցին իրենց մասնագիտական տոնը: Ինչպես հաղորդում է ԱԱԾ մամլո ծառայությունը, մասնագիտական օրվա առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, ուր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ուղերձում, շնորհավորելով Ազգային անվտանգության աշխատակիցներին, ՀՀ նախագահը պատգամել էր «շարունակել հաղթահարել բոլոր դժվարությունները և պատվով լուծելհետախուզության, հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի, պետական սահմանի պահպանության խնդիրները` համարժեք արձագանքելով առկա մարտահրավերներին»: Հանրապետության նախագահի հրամանագրով մի շարք ծառայողներ արժանացել էին պետական բարձր պարգևների և զինվորական կոչումների, որոնք հանձնեց վարչապետ Տ. Սարգսյանը: Հանդիսավոր նիստին ելույթ ունենալով, ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանը նշեց, որ մասնագիտական տոնը Ազգային անվտանգության ծառայության անձնակազմը դիմավորում է գործունեության ոլորտներում արձանագրված ակնառու ձեռքբերումներով: Ելույթում գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանը հատուկ ընդգծեց Ադրբեջանի հետախուզության կողմից Թուրքիայում հավաքագրված Հայաստանի քաղաքացիներ հանդիսացող գործակալների բացահայտումը: «Կատարված աշխատանքների բարձր պրոֆեսիոնալիզմը պատիվ կբերեր ցանկացած երկրի հատուկ ծառայությանը»,- ընդգծել է Հակոբյանը: Մասնագիտական տոնի առթիվ ԱԱԾ մի շարք աշխատակիցների շնորհավորեցին և գերատեսչական պարգևներ հանձնեցին նաև ՀՀ Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի հրամանագրերով մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով, թանկարժեք նվերներով և պատվոգրերով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |