Երևանում միացվեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Երևանում միացվեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիների ու քաղաքի հյուրերի հետ միասին նախ դիտեց Ամանորյա եռաչափ գրաֆիկական շոու ծրագիրը, որից հետո հանդիսավորությամբ միացրեց հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը:

31 մետր բարձրությամբ տոնածառը հավաքվել է սանիտարական էտումից հետո մարզերից բերված բնական եղևնիների ու սոճիների 6000 ճյուղերով: Տոնածառը զարդարված է 4000 խաղալիքներով ու ավելի քան 32000 լուսադիոդային լամպերով: Ի դեպ, մայր եղևնու լույսերի միացմանը զուգահեռ, լուսավորվեցին նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գլխավոր ու երկրորդական փողոցներում էլ գործարկվեցին տոնական լուսավորության համակարգերը: Իսկ Հանրապետության հրապարակում տոների մեկնարկն ազդարարող հանդիսությունն ուղեկցվեց գեղեցիկ հրավառությամբ ու տոնական համերգային ծրագրով, հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---