Սիրիայի հատուկ նշանակության ուժերը ոչնչացրել են ահաբեկիչների հերթական խմբին Թուրքիայի հետ սահմանում

PanARMENIAN.Net - Սիրիայի Իդլիբ նահանգում երեքշաբթի ոչնչացվել և գերեվարվել են տասնյակ ապստամբներ ու ահաբեկիչներ, հաղորդել է ՍԱՆԱ գործակալությունը: Բանակի հատուկ ջոկատաի ուժերը վնասազերծել են նրանց Թուրքիայի սահմանի մերձակայքում Ջեբել էզ Զավիա տեղանքում:

Հոմսի մոտ, զինված իսլամիստները պատանդ են վերցրել օտարերկրացի մասնագետների խմբին: Հոմսում առևանգվել են տարբեր ազգությունների ութ ճարտարագետներ և տարվել անհայտ ուղղությամբ: Անվտանգության ուժերը հետաքննում են միջադեպը:

Սիրիացի իրավապաշտպանները հայտնել են գրոհայինների հերթական գործողության մասին Սիրիայի հարավում, որտեղ ծուղակն են ընկել 14 զինվորներ և ոստիկաններ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---