Սերգեյ Լավրովը Հիլարի Քլինթոնի հետ քննարկել է իրադրությունը ԿԺԴՀ-ո՞ւմ

Սերգեյ Լավրովը Հիլարի Քլինթոնի հետ քննարկել է իրադրությունը ԿԺԴՀ-ո՞ւմ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Զրույցի մանրամասները չեն հաղորդվում, սակայն ավելի վաղ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը պատմել էր, որ Վաշինգտոնը մտադիր է Մոսկվայի հետ քննարկել իրադրությունը ԿԺԴՀ-ում Կիմ Չեն Իրի մահից հետո:

Կիմ Չեն Իրը մահացել է կյանքի 70-րդ տարում սրտի կաթվածից: ԿԺԴՀ առաջնորդի մահը անորոշություն է ստեղծել տարածաշրջանում` հաշվի առնելով միջուկային զինանոց մշակելու` ԿԺԴՀ քաղաքականությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---